Բոցավառ ամառվա շոգերում հոգեմաշ
աշունը՝ անշշուկ, անտրտունջ տարածվում,
հանդիպում՝ ժպտում է, սիրալիր շուլալվում,
խայթում է, համբուրում՝ մեր մահն է երազում։
Մեր գործած մեղքերից, դավաճան դեմքերից
խիղճն էլ է չորացել ծարաված անտառում,
ինքն իրեն մայր կոչող հինավուրց մի Երկիր
իր ձագին ձգել է, մոռացել, չի տեսնում։
Եվ եթե չզարթնենք, անկումն այս չսեպենք,
սա վերջին աշունն է պարզապես լինելու,
և հետո, երբ կգա վարարուն նոր գարուն,
Խաչի տեղ մահիկ ենք ամենուր տեսնելու։
ԴավիթՎանյան
27․08․2023թ․